2016/07/30

Հայ Ժողովուրդ


Հայ ժողովու՛րդ դու քո կյանքում
Պայքարել ու միշտ ապրել ես,
Երբեմն բարձունք ես ելել,
Երբեմն էլ տառապել ես։

Բայց այս ճամփան դու անցել ես
Ինքդ քեզ հետ, ոչ թե՝ քո դեմ,
Հիմա քո այս պառակտումից
Քեզ նայելով զարմանում եմ։




Չէ՛․ քեզ հաղթելն անհնար է,
Պառակտելը՝ հնարավոր,
Հիմա դու քեզ պառակտում ես
Ու սպանում ես քեզ ամեն օր։

Ինչպես բուժենք քո այս վերքը,
Որ օրեցօր խորանում է։
Հայը հային "կացնահարում"
Ու անցյալը ուրանում է։

Բայց վստահ եմ քո գալիքին,
Որ իմ մեջ միշտ շողշողում է,
Ու ապագադ դարերից դար
Իր հիմքերը Շաղախում է։

3 комментария:

  1. Տարոն ջան դու շարունակում ես հուզել ինձ․ քայլելով հայ դասականների հետքերով, հիանալի է որ չես տրվում արդի բանաստեղծների արձակ բանաստեղծանման ցնորքներին և ռոմանտիզմով ռեալիզմն ես արտացոլում

    ОтветитьУдалить

Գրեք ձեր մեկնաբանությունը