2016/09/13

ՄԻԹԵ ԱՅՍՏԵՂ ԵՄ

Միթե պապերն իմ այստեղ են ապրել։
Միթե այստեղի գինով են հարբել։
Որոտն են լսել այս որոտանի,
Միթե այս ճամփան Սյունիք պիտ տանի։

Սյունիք ուր կյանքում երբեք չեմ եղել,
Բայց պապիս խոսքը քեզ մոտ է բերել։
Բերել է, որ ես փարվեմ լանջերին
Առասպելական վեհ Խուստուփ սարի։


Այնտեղ, որտեղ որ Նժդեհն է կռվել,
Որտեղ իր զորեղ խոսքերն են գրվել,
Ուր մաքառել են քաջերը հայոց,
Դուրս շպրտելով օտարին, այլոց։

Ու ինչու պիտի քեզ ես չգրկեմ,
Քո խոր կիրճերով ինչպես չգերվեմ,
Երբ Զանգեզուրը այսքան մոտիկ է,

Ռեալ լինելով այսքան միստիկ է։

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը