2016/08/03

Քառյակ․․

Եթե մենք մեզ չհալածենք․
Չենք հալածվի այս կյանքում,
Մենք ենք միայն լքում մեզ,
Մեզ ուրիշը չի լքում։

2016/07/31

Քառյակ․․․

Հեքիաթներով ապրող մարդիկ,
Փուջ ու խավար սին օրենք,
Ասեք էլ ինչ հիմարությամբ,
Էլ ինչ խղճով ձեզ հարգենք։

2016/07/30

Հայ Ժողովուրդ


Հայ ժողովու՛րդ դու քո կյանքում
Պայքարել ու միշտ ապրել ես,
Երբեմն բարձունք ես ելել,
Երբեմն էլ տառապել ես։