Показаны сообщения с ярлыком Խոհեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խոհեր. Показать все сообщения

2017/06/05

Սիրահարբած․․․




Սիրահարվել չեմ ուզում,
Ուզում եմ սիրահարբել,
Գինարբուքի սեղանում
Վիշտս խմիչքով սրբել։

Ուզում եմ լռել միայն,
Նրան ոչ մի բան չասել,
Թեկուզ վրաս բարկացող
Բայց շոյող ձայնը լսել։

Սիրահարվել չեմ ուզում,
Ուզում եմ սիրահարել,
Իմ սառը նայվացքներով
Մի քիչ էլ նրան տանջել։

Ուզում եմ զգալ միայն
Ներկայությունն իր սաստող,
Որն ինձ ոչինչ չի անում,
Բայց միշտ մնում է ազդող։

Սիրահարբել չեմ ուզում,
Ուզում եմ սիրտս փակել,
Ես սիրարբուք եմ ուզում,
Պետք է ինձ վշտից զրկել։

Աներևույթ այն վշտից,
Որ դեմքիս բերեց ծիծաղ,
Իսկ հոգուս անկյուներում
Ես քայքայվում եմ դանդաղ։

Սիրահարվել չեմ ուզում,
Ուզում եմ սիրահարբել,
Բայց գինարբուք ինձ պետք չէ՝
Կարող եմ վիշտս սրբել։

2017/06/02

Հիշենք ու մոռանանք




Արի մեկ անգամ հիշենք,
Հետո՝ ընդմիշտ մոռանանք․
Թե այս պահին ինչ ունենք,
Թե կյանքում ինչ չունեցանք։

Ինձ բերեցիր քո ճամփա,
Դու քո ճամփից գնացիր,
Հիմա այդ ճանապարհով՝
Արգելում եմ, մի անցիր։

Մոռացիր ճանապարհը,
Այնտեղ շատ քարքարոտ է,
Այնտեղի իշխողը միակ,
Մեզ միացնող կարոտն է։

Իսկ ինձ երբևէ պետք չէ,
Այդ շատ թույլ միացումը,
Որից հետո գալու է
Միմիայն բաժանումը։

Արի մեկ անգամ հիշենք,
Հետո՝ ընդմիշտ մոռանանք․
Թե այս պահին ինչ ունենք,
Թե կյանքում ինչ չունեցանք։

2017/05/14

Կրակը թացից է մեռնում




Կրակը կաթում է ջրի պես,
Կրակը լավա է՝ հրաբուխ,
Կրակը կտրում է սրի պես,
Զենք է այն՝ դաժան արնախում։

Կրակը անսիրտ է, դաժան է,
Ժանիք է՝ ածելու նման սուր,
Նա երկյուղ ասածը չգիտե,
Ոչ ոքի երբևե չի խղճում։

Արդարի ձեռքերում նա ջերմ է,
Բայց զենք է ձեռքերում ստորի,
Կրակը անզգույշի մեղքն է
Տնվորին դարձնում է անտունի

Նա ունի մեկ ճամփա գնալու՝
Որտեղ որ չոր փայտ է երևում,
Ոնց շունը կգտնի ոսկորին․
Նա փայտին հոտով է գտնում։

Կրակը ատում է ջրերին,
Փախչում է ջրից շատ հեռու,
Կրակի երազանքը չոր է,
Կրակը թացից է մեռնում։

Աներևույթ ցուցահանդես




Ես սովորեցի վերջապես հոգնել,
Դուք սովորեցրիք ինձ հոգնել, մարդի՛կ,
Երբ որ բախվեցի ձեր գորշ մտքերին,
Զգացի ձեզնից հոգնելու կարիք։

Ես էլ չեմ կարող ապրել այն վայրում,
Ուր ամեն ինչն է տեսնելու համար,
Ամենն անում են որ մարդիկ տեսնեն,
Ոչինչ չի արվում վայելքի համար։

Ցուցամոլության զոհն են բոլորը,
Բոլորը կտավ՝ ցուցահանդեսի,
Ամեն մի շարժում արվում է հանուն
Հասարակության հանդիսատեսի։

Ես էլ չեմ կարող այսպես մաքառել,
Մաքառել ընդդեմ պճնամոլության,
Որի մեջ չկա խաղ ու ջերմություն,
Որտեղ գերին են մարդիկ սառնության։

Բոլորն ասում են․ <<տեսեք ես ունեմ>>,
Ոչ թե՝ <<ինչ լավ է, որ ես ունեմ սա>>,
Ու իսկապես համոզվեցի, որ
Կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան։

Կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան․․․
Հանդիսատեսը, բայց չի խաբնվում,
Սակայն մարդիկ ամեն մի վայրկյան,
Ամեն առիթով խաբված են կյանքում։

Կրկնակի խաբկանք




Նա ասում է․ թե գրող է,
Դուք բոլորդ հավատում եք։
Նա ասում է թե կարող է,
Ու միշտ նրան վստահում եք։

Նրա ուժին հավատալով
Իր ուսերին եք հենվում,
Մաքրությանը հավատալով
Իր ամանից եք սնվում։

Ու մի օր էլ երբ խաբվում եք,
Երբ պատռում եք դիմակը իր,
Արդարացմանն եք հավատում
Ու նրան մտցնում ձեր սիրտ։

2017/04/20

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ




Երբ քայլում եմ Լուկաշինի փողոցներով լուսե,
Ողջ գյուղը թոնիր է դառնում իմ աչքերում կարծես,
Լավաշի հոտը գրկում է դուռ ու պատուհան,
Հավաքվում են երեկոյան մոտիկ, հարևան:

Հավաքվում են ու քննարկում լուրերն <<Հորիզոնի>>
Ու հոգոցով ասում են թե. «վերջը ոնց կլինի․․․
Մենք էլի այս հողերի հետ կմտնենք զրույցի,
Բայց մեր Էրգրի հողի հարցը, ախր ո՞վ կլուծի։

Մեր դաշտերը կմշակենք, կանենք մերը անշուշտ,
Միայն թե մեր վրա երբեք չկրակեն փամփուշտ,
Գյուղացի ենք ու այս երկրին չենք թողելու սոված,
Կանենք, քանզի մեր երդումին վկա է տեր աստված։»

Երբ որ դաշտից երեկոյան հովիվներն են գալիս,
Շների հաչոցը բարձր արձագանք է տալիս,
Օ՜ հո՜, օ՜ հո՜, ձայն են տալիս հովիվները հոգնած,
Ամբողջ օրը արևի տակ տանջված ու տքնած։

Ու երբ որ, այս երբերն արդեն միանում են իմ մեջ,
Տառերս տողեր են դառնում, իսկ տողերս էլ՝ էջ,
Թնդում է քո ձայնը սուրբ, աղոթքների նման,
Անժողովուրդ մարդը կյանքում ոչնչի է  նման։


2016/11/25

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ





Անկախ ամեն ինչից, լույսը բարի թող գա,
Ու բարի թող գա և բարությունը,
Թող որ չար սիրտը ինքը հասկանա.
Թե ինչ կբերի մեզ չարությունը:

2016/11/20

ԵՍ ԿԳԱՄ



Երգի աշխարհ, սրտի դող,
Սիրող սրտիս հանգիստ թող,
Թող մի քիչ հանգստանամ,
Խոստանում եմ. ետ կգամ։

2016/11/10

ԻՐԻԿՆԱՅԻՆ



Դու մի հուզվիր, քո աչքերին
Չորությունն է սազում,
Դու մի տխրիր այս մութ ժամին
Իմ երազկոտ երազում։

ԵՐԵԿՈՆԵՐԸ




Այս երեկոն նախորդից 
Չտարբերվեց ոչնչով,
Ոչ մի հրճվանք չբերեց,
Չուրախացրեց ոչնչով։

2016/10/15

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ


Գնացիր, որ գաս ինձ հյուր հուշերում,
Կամ պատահաբար․․․ (ծրագրավորված)
Այն աշնանային տխուր պուրակում,
Ուր հանդիպել էինք դիտմամբ (անտեղյակ)։

2016/09/28

ԻՆՁ ՈՉԻՆՉՆ Է ՊԵՏՔ

Բացի մեկ բանից ես ոչինչ չունեմ,
Ես ոչինչ չունեմ քեզանից բացի,
Ես ինչ ունեյի քոնն եմ համարում,
Իմացիր քոնն է, քոնն է ամեն ինչ։

Ես ոչինչ չունեմ, ու թե դու գնաս,
Կունենամ ամենն այս մեծ աշխարհում,
Դրա համար էլ, ինչ էլ որ լինի,
Ոչինչ չունենալ․ լոկ դա եմ ուզում։

Ուզում եմ․ միայն դու լինես կողքիս
Այն ամեն ինչով, որ քեզ պիտի տամ,
Որ պիտի գրկեմ, քեզ ամեն ինչով,
Ու ես էլ կրկին ոչինչ չունենամ։

Իսկ ունենալ քեզ մի՞թե հերիք չէ,
Էլ ինչիս է պետք այդ ամեն ինչը,
Քո կողքին այնպես հաճելի է ինձ

Այդ նվիրական լեցուն Ոչինչը։

2016/08/20

ԱՆԳՈՀՈՒԹՅՈՒՆ



Ինձնից շատ բան են խնդրում
Եվ նեղանում են,
Երբ տաս կատարումից հետո
Մեկում մերժվում են։

ԿԵՂԾ ՕՐԵՆՔՆԵՐ


Կեղծ օրենքներ․ գրված լոկ
Վրան մաշված մի թղթի,
Այրվում ենք հիմա ցավոք
Ձեր կրակում դրախտի։

2016/08/16

Թույլություն


Ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր․․․
Եվ ոչ միայն. թույլի դեմն էլ
Մեղավոր է թույլը լոկ։
Ու թե կուզես եղիր բարի, կամ էլ սիրիր ողջ սրտով,

2016/07/30

Հայ Ժողովուրդ


Հայ ժողովու՛րդ դու քո կյանքում
Պայքարել ու միշտ ապրել ես,
Երբեմն բարձունք ես ելել,
Երբեմն էլ տառապել ես։

2016/07/27

Սիրելի Մայրամուտ


Իմ հոգու մեջ արշալույս կա,
Որ ծագում է երեկոյում,
Առավոտյան մութ է այնպես,
Այնպես պայծառ՝ մայրամուտում։

2016/07/20

Պահեք Ներկան

Լոկ անցյալի հպարտությամբ 
Ներկայում անպետքանում ենք։
Հետո այդ անպետքությունից
Ինքներս մեզ բարկանում ենք։

Հիշողության գիրկը ընկած 
Շրջում ենք որպես ուրվական
Ու հետո նոր ենք հասկանում․
Արդեն դարձել ենք մուրացկան։