2016/09/05

ՍԱՀՅԱՆԻ ՀԵՏ


Ահա լեռները լեռների վրա,
Ահա ձորերը ձորերի մեջ,
Կարծես ուր որ  է կկենդանանան
Հրաշք երգերդ երգերիս մեջ։

Այս քարափները անափ են կարծես,
Ու տագնապներ կան նրանց անդորրում,
Ամեն բան երգիդ հունով հոսում է,
Միայն թե ուր ես, քեզ չեմ տեսնում։


Տեսնում եմ Լորում, պատանեկական,
Քո սիրածի տան դեզի ստվերը,
Նաև պարուրված անհաս տագնապով,
Այն երկրորդ հարկի հին պատշգամբը։

Ահա երգերդ երգերիս մեջ,
Ահա հուզմունքս հուզմունքիդ վրա,
Հրաշք երգերդ երգերիս մեջ,
Կարծես ուր որ է կկենդանանան։





0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը