2016/06/25

Իզուր

 Ամեն բան իզուր է դարձել
Անցել է ամեն մի լավ պահ,
Իզուր եմ հիմա քեզ հիշում,
Իզուր եմ ինքս ինձ խոսում։
Իզուր է թափվում տերևը,
Իզուր եմ առնում բարևդ,
Խոսքերդ իզուր եմ լսում,
Հեռանալ, չհիշել եմ ուզում։

Դու չէ՞իր ինձ հետ
 կատակում․
Կատակդ դարձել է իզուր,
Փռվել է մի սև արահետ,
Իմ ճամփան փակ է ամենուր։
Աչքերս իզուր են թրջվել,
Երբ չկա պատճառ լացելու,
Այս տողն էլ իզուր եմ գրել,
Երբ էլ ոչինչ չի փոխելու։

Իզուր եմ ափսոսում անգամ,
Իզուր եմ ասում ես․ «ԻԶՈՒՐ»,
Անցել է ամեն մի լավ պահ,
Ամեն բան դարձել է իզուր։