2016/06/25

Վերադարձի Անդարձություն

Հաջողություն Հաջողություն քեզ անդարձ
Սիրտս լուռ է աչքս՝ թաց
Էլ չեմ տեսնի էլ չեմ տեսնի քեզ երբեք
Ոտքս կաղ է ճամփես բաց

Ինչ էլ անեմ ինչ էլ անեմ գիտեմ որ
Դու չես գալու ինձ մոտ ետ
Պատկերդ ինձ ուղեկցում է ամենուր
Կորել  ես անդարձ, անհետ






Լուռ է  շուրթդ լուռ է հոգիդ իսկ սիրտդ
Բաբախում է՝ հրաբուխ
Դու չես խոսում դու լռում ես, սրտիդ դեմ
Ունես անանց մի երկյուղ

Լավ գիտես  ինչքան էլ խաբես
Քո սիրտը  ինձ մոտ է գալու
Եվ կարոտանքից տեսնելու  պահին
Քո չոր աչքերում հոգիդ է լալու

Դու ժպտում ես դու ժպտում ես անթախիծ
Այս թաց գարնան անձրևների համբյուրից
Բայց քո խինդը լոկ վայրկյան է իսկ լացդ
Պատկերում է այս կյանքում զգացածդ

Հաջողություն Հաջողություն քեզ անդարձ
Սիրտս լուռ է աչքս՝ թաց
Էլ չեմ տեսնի էլ չեմ տեսնի քեզ երբեք

Ոտքս կաղ է ճամփես բաց

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը