2016/06/25

Մի Հիշիր

Չը՛հիշես պահերը ուրախ,
Չը՛հիշես ժպիտը քո նուրբ,
Միշտ այդպես սառը դու մնա։
Ժպիտդ փնտրեմ ամենուր։

Կարոտեմ հայացքդ ուրախ,
Կարոտեմ խոսքերդ բարի,
Որոնք դարձել էին ինձ համար,
Դաժան , տանջահար, սիրելի։



Չը՛հիշես հայացքդ պայծառ,
Չը՛հիշես խոսքերը քո ջերմ,
Միշտ այդպես սառը դու մնա։
Ժպիտդ անցյալից գտնեմ։

Միշտ տեսնեմ հայացքդ սառը,
Վանող, չդիտող ու փակված,
Իսկ ներքուստ իմ հեռու հայացքի
Մի փոքրիկ կայծից կրակված։

Չը՛հիշես աչքերդ հայելի,
Որոնցով ինձ էի միշտ տեսնում,
Միշտ այդպես սառը դու մնա։
Որ կյանքս կարոտից ջերմանա։



0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը