2016/07/20

Պահեք Ներկան

Լոկ անցյալի հպարտությամբ 
Ներկայում անպետքանում ենք։
Հետո այդ անպետքությունից
Ինքներս մեզ բարկանում ենք։

Հիշողության գիրկը ընկած 
Շրջում ենք որպես ուրվական
Ու հետո նոր ենք հասկանում․
Արդեն դարձել ենք մուրացկան։


Մեր հարգանքի չափն ենք հիշում
Եվ ուրախանում ենք անչափ,
Այնինչ այժմ մեր հասցեին
Հնչում է անեծքի տարափ։

Հիշում ենք մեր մանկությունը՝
Անհոգ ու խաղերով տարված,
Ու երբ հայելուն ենք նայում
Զգում ենք մի կնճռոտ հարված։

Չէ անցյալով ապրել պետք չէ,
Ոչ էլ բռնած պահել ներկան,
Պետք է միայն չափել ձևել,
Ու պատվով պատել ապագան։



0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը