2016/07/25

Մահիցդ հետո



Այս անձրևի մեջ մի կաթիլ տեսա,
Պայծառ էր քեզ պես,
Գետին հասնելով իր վերջը տվեց,
Խելառ էր քեզ պես։


Դու լացում էիր, ինքն էլ էր լացում,
Տխուր էր քեզ պես,
Դու քայլում էիր, քեզ էի հենվում,
Ամուր էր քեզ պես։





Ու ինձ թվում է․ դու ինձ մոտ կգաս հիմա երկնքից։
Արցունքիդ հոտը եկավ այս անձրևի կաթիլից։
Բայց իզուր եմ ինձ տանջում, նայում երկնքին,
Ու սպասում իմ կորցրած, սիրած էակին։
Հիմա թեպետ այստեղ չես, հիմա դու չկաս,
Բայց վստահ եմ․ երկնքից նայում ես վրաս։
Մնա այնտեղ, ես՝ այստեղ, քեզ կկարոտեմ,
Անկախ հեռու լինելուց ընդմիշտ քեզ հետ եմ։

1 комментарий:

  1. Ինչքան հուզմունք ու ցավ կար կորցրած էակի հանդեպ։
    Շատ գեղեցիկ էր Տարոն ջան։

    ОтветитьУдалить

Գրեք ձեր մեկնաբանությունը