2016/07/27

Սիրելի Մայրամուտ


Իմ հոգու մեջ արշալույս կա,
Որ ծագում է երեկոյում,
Առավոտյան մութ է այնպես,
Այնպես պայծառ՝ մայրամուտում։

Շոգին այնպես մարում եմ ես
Ու դողում եմ սառնությունից,
Թվում է, թե վախենում եմ
Այս արևոտ բնությունից։



Ու թե հիմա ես գրում եմ,
Էլի իմ անանց վախերից,
Թվում է, թե թուղթ չի լինի,
Կծառավեմ իմ տառերից։



0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը