Сообщения

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՀՐԱԶԴԱՆԻ ԹԻՎ 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Изображение
Սեպտեմբերի 1-ը ՀՀ-ում հռչակված է որպես գիտելիքի և դպրության օր:
Հրազդան քաղաքի, Հ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում այսօր ևս մեծ շուքով նշվեց գիտելիքի օրը: Դպրոցի բակում հավաքվածների ջերմ ծափողջոյնները ազդարարեցին ուսումնական տարվա մեկնարկը: Հանդիսավոր կերպով հնչեց ՀՀ –ի հիմնը և հնչյունների ներքո բարձրացվեց եռագույնը: Ներկաներին  ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն՝  պարոն Տիգրան Բակլաչյանը: Տարիներ շարունակ փորձառու և բանիմաց ուսուցչական կազմը կրթել ու դաստիարակել է բազմաթիվ տաղանդաշատ և շնորհալի երեխաների: Նախակրթարանն ավարտած, լուսաշող դեմքով, ժիր ու աշխույժ մանուկներն առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմին: Վստահ ենք, որ այս մանուկները հետագայում պիտի փայլեն իրենց կայուն ու խորը գիտելիքներով` դառնալով հայ ազգի նվիրյալ զավակներ:
arxablog.blogspot.am
–ը միանում է բոլոր շնորհավորանքներին, մաղթելով 5-րդ դպրոցի առաջին դասարանցիներին բարի երթ՝ դեպի գիտելիքի զարմանահրաշ ու հեքիաթային աշխարհ:
                                                                                              …

Լռության ձայնը

Изображение
Լռությունը խոսեց էլի, Իսկ դուք գիտե՞ք ինչ է լինում, Երբ նա երկար լռությունից Ձանձրանում է ու խոսք ասում։
Թե չգիտեք․ հիմա կասեմ, Որ իմանաք ինչն է փոխվում, Թե ինչպես է ողջ աշխարհը Ալյուրի պես մանր մաղվում, Թե միայն մաղվելը լիներ՝ Կասեի․ «ոչինչ մաքրանում է...», Բայց նա մաղվելու հետ մեկտեղ Քաշը կորցնում, մանրանում է։
Մենք չենք լսում խոսքը նրա, Էլ ուր մնաց տանք պատասխան, Միայն գիտենք, որ խոսում է, Իսկ խոսքին իր չկա սահման։
Ու այդ խոսքը, որ ձայն չունի, Քանի ձայն է անդունդ գցել, Լռությունը բերան չունի, Բայց քանի բերան է փակել։
Լռությունը խոսեց էլի, Իսկ դուք գիտե՞ք ինչ է լինում, Երբ նա երկար լռությունից Ձանձրանում է ու խոսք ասում։

Նախորդ դարի գրքերը

Изображение
Կարդալով նախորդ դարի գրքերը, Գալիս է զգացում, որ ես եմ գրել, Որ ես եմ նրանց ստեղծողն ու  տերը, Որ նրանց ձայնից իմ վիզն են կտրել։
Գալիս է զգացում, որ ես եմ նրանց Գիշերը արթուն արարել, ստեղծել, Եվ հետո հանձնել ականջին մարդկանց, Ու հետո նրանց սիրտը նվաճել։
Ախ հին գրքերն այդ՝ հոգուս հարազատ, Կարծես դարձրել են տուժողը իրենց, Ասես նրանցո՛վ սիրտս հուսահատ, Սիրելու մասին հավիտյան լռեց։
Կարդալով նախորդ դարի գրքերը, Գալիս է զգացում, որ հերոսն եմ ես, Այն հերոսը, որ կամ սիրուց մեռավ, Կամ ձեռքի սրով սերը ապրեցրեց։
Գալիս է զգացում որ Մախլուտոն եմ, Ով ոտքի ելավ կանչով ռանչպարի, Կամ քաջ ֆիդայի Արծիվ Պետոն եմ, Նայում եմ քարոտ իմ ճանապարհին։
Նայում եմ քարոտ իմ ճանապարհին, Որ գրքից գիրք է ինձ տեղափոխում, Բայց անցած դարի հին գրքերի մեջ, Ես նորովի եմ իմ հինը գրում։
Կարդալով նախորդ դարի գրքերը, Գալիս է զգացում, որ ես եմ գրել, Որ ես եմ նրանց ստեղծողն ու  տերը, Որ նրանց ձայնից իմ վիզն են կտրել։

Վալս

Изображение
Ինչ որ հին ձայն եմ լսում, Այս ջութակի նոտաներում, Որը հին է տարիքիցս, Բայց հասակակից է թվում։
Կարծես իր հետ եմ ծնվել, Մանկուց իր հետ եմ ապրում, Ասես․ երաժիշտը ինձ հետ Հիմա այդ երգն է արարում։
Ի՞նչ է ասում ջութակն այս՝ Նուրբ ձեռքերում նվագողի, Գուցե ափսոսում է ինձ պես, Կամ շշնջում գաղտնագողի։
Լուսնի ականջին շշնջում, Լույս է ուզում ավելի, Որ  երեկոն այս հրաշք Ավելի երկար տևի։
Հավաքվեն սիրահարները Ու վալս պարեն անդադար, Եվ սերը իրենց ապրի Երաժշտության պես երկար։
Այն երաշտության, որը Կարծես ես եմ արարել, Ու երանի տողերս Իմանային նվագել։
Թեպետ հաճախ նվագում են, Ու երգում են ինչ որ երգ, Որը կարծես չեմ լսել, Որով չեմ ապրել երբեք։
Բայց ինչքան էլ նվագեմ, Այդ հին երգը չեմ գրի, Որը իմ ականջի մեջ Երբեք չպիտի լռի։

Չտես նորաձևություն

Изображение
Ամեն մեկը յուրովի է ընկալում բարոյականություն ասածը, մարդ կա այն միայն մարմնականի մեջ է տեսնում, մարդ կա՝ նաև տեսնում է հոգու և մտքի մեջ, և մարդ էլ կա ձգտում է բարոյական համարվել դիմացինի կողմից, իսկ իրականում թաքուն գնալ ամեն տեսակ արարքի սեփական ցանկությանը հասնելու համար։
Չգիտեմ թե այս տեսակներից որոնք են ավելի նախընտրելի, բայց այդ տեսակների մասին չէ որ այժմ կուզենայի խոսել, այլ այն տեսակի մասին որոնք ձգտում ենք քայլել ժամանակի ճանապարհով, որքան էլ, որ այն ձախ ընթանա ու բեկումնային լինի վատ առումով։
Մենք սիրում ենք լսել Եվրոպական դուդուկը ու պարել վերջինիս հնչյուններով, իսկ երբևե մտածում ենք, կամ հասկանում ենք թե ինչեր ենք կորցնում, որոնք վայել են հային և հայուհուն, ու որոնք նաև պահել են հայությունն ու հայկականությունը։
Ինչը համարվում է այսօր արտերկրում նորաձև կամ հաճախ ինչպես ասում ենք "մոդա" մենք դա կիրառում ենք, հաճախ դրանցով իսկ ձեռ առնելով մեր պապական ավանդույթներին, այն ավանդույթներին որոնց շորհիվ մենք մեր ազգայինը պահել և ապրել ենք հազարամյակներ, իսկ այսօր ծաղրում ենք…

Ցածր բարձունք

Изображение
Քեզ թե անգամ կարոտեմ, Այդ կարոտս կխեղդեմ, Այնպես որ էլ երբևե, Քո աչքից չկախարդվեմ։
Դու մտածիր, թե տանջվում եմ, Բայց և արի, որ համոզվես. Նոր բախտիցս հրճվում եմ, Ինչքան էլ, որ դու դա չուզես։
Դու կարծիր քեզ անհաս բարձունք, Բայց և արի, որ համոզվես. Քեզ նայելիս կռանում եմ, Որ գոնե աչքերիս նայես։

Երազից հեռու

Изображение
Քեզ երբեք էլ  ման չեմ եկել, Չեմ որոնել քո նմանին, Երազումս չէիր եկել, Բայց ես քեզ գտա իմ անգին։
Եվ դու անգամ թե չիմանաս, Թե քեզ չասեմ, որ հիմա Քո ապրելու տեղն իմ սիրտն է, Թե չասեմ էլ այնտեղ մնա. Մեկ է իմ մեջ մնալու ես, Ապրելու ես իմ մեջ միայն, Քանզի ուրիշ այլ սրտի մեջ, Չես ունենա տարածք այսքան։
Ես քո ձայնը քիչ եմ լսել, Լսածս էլ չեմ հիշում, Աչքերիդ մեջ քիչ եմ նայել, Հայացքդ էլ չեմ հիշում, Բայց գերել է քո անշուք Ու փոքրիկ ներկայությունը, Եվ հետո կորցրեցի ինձ, Երբ որ իմացա անունդ։
Ու հիմա էլ ոնց տարբերեմ Քեզ ու երազանքն իրարից, Թեպետ միշտ հեռու ես եղել, Իմ երազկոտ երազներից։
Ես քեզ երբեք ման չեմ եկել, Չեմ որոնել քո նմանին, Երազումս չէիր եկել, Բայց դե քեզ գտա իմ անգին։