2017/01/11

ԵՐԲ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԻ


Երբ որ լույսը բացվի,
Ու արևը ողջույն տա,
Երբ որ քո սիրտը մի օր
Իմ խոսքերին հավատա։

Ու մենք նստենք ու սպասենք
Մինչև իրոք սերը գա,
Ես վստահ եմ մեզ կյանքը
Առատ սիրո հույս կտա։

Երբ որ մարդիկ մոռանան
Ատելության տեղը,
Ու միշտ բարություն ցանեն
Դժգոհության տեղը,
Ու մենք կանգնենք գիշերով,,
Նայենք լուսե աստղերին
Սերը կգա, կտանի,
Կհասցնի ամպերին։

Մեր այն մեծ երազները,
Որ ունեյինք մենք վաղուց
Դառնալու են իրական
Համբերատար սպասելուց։
Բայց սերը ե՞րբ է գալու,
Երբ է տալու մեզ լույսեր,
Դա ինձ պետք չէ իմանալ.
Ես արդեն գիտեմ սիրել։


0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը