2016/08/16

Թույլություն


Ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր․․․
Եվ ոչ միայն. թույլի դեմն էլ
Մեղավոր է թույլը լոկ։
Ու թե կուզես եղիր բարի, կամ էլ սիրիր ողջ սրտով,
Թե ուժ չունես
Քո սիրածին
Դու չես անի քեզանով։
Ու թե կուզես քրտնաջան էլ աշխատիր,
թե ուժ չունես
Վարձիդ մասին մոռացիր։


Թույլն ուժեղի դեմ պայքարել չի կարող,
Ու թե կուզես գոչիր, կանչիր, կամ ոռնա,
քեզ տանջանքն ու ցավոտ վերքը կմնա։
Մի տանջվիր, մի չարչարվիր,
ուրիշ աշխարհ մի գնա,
Երազներով մի ապրիր,
ուժ հավաքիր
Ու ապրիր։
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր․․․
ու միշտ հիշիր․ ուժեղացած թույլերից,
Ուժեղն ինքը կփախչի,
ու ինքն իրեն
մեղավոր էլ կհանի։


0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը