2016/08/20

ԿԵՂԾ ՕՐԵՆՔՆԵՐ


Կեղծ օրենքներ․ գրված լոկ
Վրան մաշված մի թղթի,
Այրվում ենք հիմա ցավոք
Ձեր կրակում դրախտի։

Այնպես ենք այրվում, ասես
Կրակը շատ ենք սիրում,
Մինչդեռ կրակը վաղուց
Մեր հով այգին է այրում։


Ու սպասում ենք մենք մինչև
Մահը մեզ էլ կախարդի,
Թեպետ կյանքում այրվում ենք,
Անբախտ բոցում չար բախտի։

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը