2016/09/22

ԱՆՀՆԱՐԻՆ ՀԵՌԱՑՈՒՄ



Հեռացում ես ուզում ասա,

Եթե կուզես հեռանանք,
Երկուսը ջնջենք
Ու կենտ մեկ դառնանք,

Երկու հատ կենտ մեկ,
Որ չեն գումարվի 
Ոչ մի հնարքով
Ու չեն միանա։
Արի կենտանանք՝
ես՝ բացասական,
իսկ դու՝ դրական,
իսկ ի՞նչ կլինի դրանից հետո․․․

պետք է իմանալ մի քիչ ֆիզիկա։
Արի կենտանանք,
Բայց ի՞նչպես անենք,
Որ առանց կարոտ մենք կարողանանք,
Ի՞նչպես իրարով հեռվից հիանանք,
Ու սիրո դեպքում
Ինչներիս է պետք թախծոտ բաժանում,
Թեկուզ՝ փորձնական։
Բաժանվե՛նք, ա՛րի․․
Ես՝ բացասական, 
Իսկ դու՝ դրական,
Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո
Պետք է իմանալ մի քիչ ֆիզիկա․․․


2 комментария:

Գրեք ձեր մեկնաբանությունը