2016/09/17

ԱՐՁԱՆԻ ՄՈՏ․․․


Որոտանի ձախակողմյան հատվածում

Մի ռազմիկի արձան է վեր թևածում։
Մարտիրոսի լույս կա նրա աչքերում,
Հաղթանակի հույս կա նրա աչքերում։


Չի վախեցնում գնդացիրի որոտը,

Նա գնում է լռեցնելու դզոտը,
Գնում է, որ իր իսկ մարմնով խափանի,
Հանուն ազգի  (հայ է) կյանքն էլ կզոհի։




Իր մեջ արծիվի ոգին վեր ելավ,
Սյունյաց արծիվը դեպ դզոտ թռավ,
Ու այդ բարձունքում Դոլգայա լեռան,
Հայոց քաջերը հաղթանակ տարան։

Փառք քեզ Սյունիքի աննահանջ զավակ,
Որ քո քաջ մահով տվեցիր մեզ կյանք։


0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը