2016/11/25

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ





Անկախ ամեն ինչից, լույսը բարի թող գա,
Ու բարի թող գա և բարությունը,
Թող որ չար սիրտը ինքը հասկանա.
Թե ինչ կբերի մեզ չարությունը:


Անկախ ամենից թող որ լիանա
Այն դատարկ ու ցուրտ` անպաճույճ տունը,
Բարիք գործելուց թող չզլանա
Հենց ինքը արքան՝ ճակատագիրը:

Թող որ միանան այն բաժանները,
Որ մենակության բեռից ճոճվում են,
Ու թող որ առատ գինու բաժակում
Հորդան միշտ բարի խոսքերը ամեն:

Թող էլ չլինի փոս փորող սիրտը,
Որում արյան տեղ թարախ է ծորում,
Թող որ կատարվի բարի խրատը...
Բարի խրատը այս չար աշխարհում։

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը