2016/11/20

ԵՍ ԿԳԱՄ



Երգի աշխարհ, սրտի դող,
Սիրող սրտիս հանգիստ թող,
Թող մի քիչ հանգստանամ,
Խոստանում եմ. ետ կգամ։


Սիրո գրգիռ՝ լուսաշող,
Եվ կարոտանք՝ սիրտ մաշող,
Դատարկության սին վայրկյան,
Ու կարծես թե ես չկամ։

Ու կարծես թե ես չկամ,
Չեմ էլ եղել այս կյանքում,
Իմ տեղը բնությունն էր
Անհույս սիրո երգ երգում։

Բնությունն էր կեղեքվում
Ու սպանվում կարոտից,
Ծառերն էին, որ չէին կտրում
Հայացքները  լուսամուտից։

Դատարկ աշխարհ, մարմնի դող՝
Տանջանք ու ցավ հաղորդող,
Ինձ հանգիստ թող... ես կգա՛մ,
Կգամ, կասեմ, որ ես կամ։




0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը