2016/10/18

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԼԵՌՆԵՐ




Որոտանի հոսուն ձայնով,
Տաթևի նուրբ շարականով,
Որպես ունկնդիրներ,
Զմայլվում եք լեռնե՛ր։


Ձեր կանաչ ծառերով,
Ձեր խորը ձորերով,
Որպես քաջ հսկաներ,
Վեհանում եք լեռներ։

Ամպերի պայթյունով,
Ձեր հորդ անձրևներով,
Որպես խոհուն ժայռեր,
Գոռգոռում եք լեռներ։

Ձեր քարերի ափով,
Ձեր ծափպարի ծափով,
Որպես  մեծ հաղթողներ,
Ամրանում եք լեռներ։

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը