2016/11/06

Եվ կրկին դու․․․





(<<Քեզանից Հետո>> շարքի վերջաբան)

Վաղուց չկա այն տղայի տխուր հայացքը,
Էլ չի սուլում բաժանումի տխուր գնացքը,
Կրկին ժպիտ կա քո դեմքին, կատակ և ծիծաղ,
Ու կա մեր մեջ մի մանկական իր մոտ կանչող խաղ։


Փողոցներում, այգիներում․․․ լույս է ամենուր,
Ու ոչ մի բան, կարծես երբեք չի եղել իզուր,
Էլ հեռացման վախը չկա, դա անհնար է,
Ձմեռս վաղուց անցել է, արդեն ամառ է։

Քո մի խոսքը հավերժական կյանքի գաղտնիք է,
Ու սա կարծես չխախտվող մի նուրբ գալիք է։
Ու թե անգամ ոչ մի վայրկյան չլինեմ քեզ հետ
Միշտ կիմանամ, որ սառույցը չկա այսուհետ։ 










0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը