2016/11/10

ԵՐԵԿՈՆԵՐԸ




Այս երեկոն նախորդից 
Չտարբերվեց ոչնչով,
Ոչ մի հրճվանք չբերեց,
Չուրախացրեց ոչնչով։



Նույն հայացքն է սառը.
Հայացքը․․․ ոչինչ չասող,
Հայացքը․․․ այդքան դառը,
Հայացքը․․․ լուռ երազող։


Նույն տրտմությունն է ելի,
Նույն վանող լացն ու կոծը,
Եվ շանը լավ լռեցնող,
Մարդկային այդ հաչոցը։
Այս երեկոն նախորդից ,
Ինչ որ բանով տարբերվեց,
Ավելի շատ ձանձրանալ,
Ու հոգնել սովորեցրեց․․

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը