2016/11/10

ԻՐԻԿՆԱՅԻՆ



Դու մի հուզվիր, քո աչքերին
Չորությունն է սազում,
Դու մի տխրիր այս մութ ժամին
Իմ երազկոտ երազում։
Մի հավատա դու քեզ անգամ,
Միտքդ սրտիդ թող լսի,
Թող իմ սիրո բառը գա,
      Գիշերը քեզ օրոր ասի։


Նայիր աչքիս, իմ աչքերը
Կապաստանեն հայացքիդ,
Եվ չեն թողնի որ աչքերդ 
Հնազանդվեն քո մտքին։
Դու հրաշք ես, հետևաբար
Գործիր քեզ իմ հայացքներում,
Թե դու լինես․․․ վստահաբար
Կասեմ, որ հրաշք է լինում։
Մի վախեցիր լինել ազատ,
Քեզ մի բանտիր սիրելիս,
Իմ սիրտը չունի սահմաններ,
Այն հյուրընկալ է հոգի՛ս։
Դու մի թախծիր, թախծանքները
Խորդ են ուրախ հայացքիդ,
Ես ուզում եմ որ ժպիտը
Միշտ ուեկցի այտերիդ,
Որ այտերդ միշտ նրբությամբ,
Փափուկ հպվեն բերանիդ,
Եվ նրանից որպես նվեր,
Բառեր առնեն ջերմ, վճիտ։
Թե սիրտ ունես, թո՛ղ բաբախի,
Հարվածներով սիրային,
Եվ ինձ տանի մութ անտառը․․․
Մութ անտառը իրիկնային։

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը