2016/09/28

ԻՆՁ ՈՉԻՆՉՆ Է ՊԵՏՔ

Բացի մեկ բանից ես ոչինչ չունեմ,
Ես ոչինչ չունեմ քեզանից բացի,
Ես ինչ ունեյի քոնն եմ համարում,
Իմացիր քոնն է, քոնն է ամեն ինչ։

Ես ոչինչ չունեմ, ու թե դու գնաս,
Կունենամ ամենն այս մեծ աշխարհում,
Դրա համար էլ, ինչ էլ որ լինի,
Ոչինչ չունենալ․ լոկ դա եմ ուզում։

Ուզում եմ․ միայն դու լինես կողքիս
Այն ամեն ինչով, որ քեզ պիտի տամ,
Որ պիտի գրկեմ, քեզ ամեն ինչով,
Ու ես էլ կրկին ոչինչ չունենամ։

Իսկ ունենալ քեզ մի՞թե հերիք չէ,
Էլ ինչիս է պետք այդ ամեն ինչը,
Քո կողքին այնպես հաճելի է ինձ

Այդ նվիրական լեցուն Ոչինչը։

2016/09/22

ԱՆՀՆԱՐԻՆ ՀԵՌԱՑՈՒՄ



Հեռացում ես ուզում ասա,

Եթե կուզես հեռանանք,
Երկուսը ջնջենք
Ու կենտ մեկ դառնանք,

2016/09/17

ԱՐՁԱՆԻ ՄՈՏ․․․


Որոտանի ձախակողմյան հատվածում

Մի ռազմիկի արձան է վեր թևածում։
Մարտիրոսի լույս կա նրա աչքերում,
Հաղթանակի հույս կա նրա աչքերում։

2016/09/16

ԱՄՊԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Որպես Սյունյաց աշխարհի
Սար ու ձորի լուռ վկա․
Ողջունում եմ ձեզ ամպե՛ր
Ու ասում եմ․ <<ես եկա>>։

Որպես զավակ Սյունիքի,
Արարատյան աշխարհից
Ձեզ իմ ողջույնն եմ բերել,
Որ բխում է իմ սրտից։


Որոտացե՛ք ջերմագին,
Թող որ հորդ անձրև տեղա,
Ջրամբարը Զանգեզուրի, 
Թո՛ղ որ առատ ջուր ունենա։

Ո՜վ Խուստուփի հսկա բարձեր
Փափուկ դարձրեք քունը նրա,
Որ առավոտյան արևին
Դիմավորել կարողանա։



Որպես Սյունյաց աշխարհի
Ռազմի երթի վառ վկա․
Ռազմիկ պապե՛ր, ասում եմ ձեզ․
<<Արշալույսը այսօր կը՛գա>>։



2016/09/13

2016/09/09

ԶԱՆԳՈՒՆ


Զիլ զրնգում է զանգուն․
Լեռների արանքում է,
Ինչ էլ ասես՝ կիրճից կիրճ
Բարձր արձագանքում է։

2016/09/05

ՍԱՀՅԱՆԻ ՀԵՏ


Ահա լեռները լեռների վրա,
Ահա ձորերը ձորերի մեջ,
Կարծես ուր որ  է կկենդանանան
Հրաշք երգերդ երգերիս մեջ։