2016/05/25

Պապս Է Խոսում


Հիշում եմ ձեռքերը պապիս,
Բահն իրենց մեջ ամուր պահած,
Ինչպես էին հողի հետ կռվում,
Ու դուրս գալիս հաղթանակած։



Հիշում եմ ամեն գարունքին
Միրգ քաղելու սպասելիքով,
Իմ պապը տնկում էր տնկին,
Օրհնում այն մեծական խոսքով։





Այնպես նրբաբար էր դիպչում
Իր կոշտ ձեռքերով ծառներին,
Այդպես ջերմ գրկում էր միայն
Նա մեզ՝ իր ուրախ թոռներին։

Եվ հիմա մեր այգում մենակ
Տխուր հիշում եմ պապիկին,
Ու կարծես նրա բառերով
Խշշում է մեր ծիրանենին։

Ինձ իր հով գիրկն է առել՝
Կրելով շողը արևի,
Որ մարմինս այս ցերեկվա
Շոգից ու տապից չվառվի։

Ու պապս ուրախ է հիմա,
Նայում է երկնքից վրաս,
Ասում է․ <<ծիրանենու հետ
Ինչքան ես մեծացել տղաս>>

Նայում եմ տխուր հայացքով,
Մեր այգու զով ծիրանենուն,
Ու  խոսում եմ կարծես իր հետ,
Ինձ հետ իմ պապիկն է խոսում։



0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը