2016/05/26

Սիրո Հուշերով


Ելել քայլում եմ մեր այգում,
Անամպ ու խաղաղ գիշերով,
Ու սիրտս վառ թրթռում է,
Իմ սիրո անուշ հուշերով։

Քայլում եմ կարծես  քեզ հետ
Հուշերով մեր հին օրերի,
Ու կարծես պապիս հայացքով,
Օրհնում է մեզ ծիրանենին։


Իր երկար խոր արմատներով
փխրեցրել է հողն ահագին,
Որ այգում երբեք չդիպչեն
Ոտքերը մեր կոշտ քարերին։

Նայում է ծեր իր հայացքով,
Արևից պաշտպանում է մեզ,
Ու իր այդ մեծական սիրուց
Զգում եմ պապուս գրկում մեզ։

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը