2016/05/26

Ինքը Իր Հետ

Կարոտել է Ծավը նա,
Ու սրտում դող է,
Արևը դիպչում է նրան,
Նա կանաչ շող է։

Խոսում է  արևի հետ,
Ու մտածկոտ է
Եղանակը նպաստող
Եվ արևոտ է։


Բեռնում...



Երբ գիշեր է, արև չկա,
 Խոսում է իր հետ,
Փռել  է իր առաջ երկար,
Կանաչ արահետ։

Սնունդ է առնում նա հողից,
Ու կանաչում է,
Ծիրանենին մարդկանց հոգին,
Լավ ճանաչում է։

Տեսել է դժոխային շոգ,
Ինքը՝ դրախտ է,
Նրա կապը իմ պապի հետ
Պինդ ու անխախտ է։



2 комментария:

  1. Այսպիսի ծիրանենուն նվիրված գովերգ չէի տեսել, այսքան անձնական բան միայն դու կգտնեիր։

    ОтветитьУдалить

Գրեք ձեր մեկնաբանությունը