2016/05/26

Լուսաբացն Այգում

Գիշերն անցավ, ու արևը
Ազդարարեց առավոտ,
Այգի մտա, ու ինձ պատեց
Մեծ տխրություն ու կարոտ։

Բահը վերցրել եմ հիմա
Ուզում եմ ջրել,
Քանի որ ծիրանենին
Շատ է չորացել։


Ջրում եմ հիմա նրան,
Այնպես ուրախ է,
Զովանում է սիրտը իր,
Տերևը կախ է։

Օրհնում է ինձ (վստահ եմ)
Պապիկիս ձայնով։
Ու հիանում եմ ընդմիշտ
Պապիս բոստանով։



0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը