2016/05/26

Զեփյուռի Հետ


Գարնան զեփյուռից ուրախացավ նա,
Ուներ մի նոր խաղընկեր,
Ես էլ այդ խաղով հիացած, տարված,
Իրենց խելքին էի ընկել։


Պարկած անուշ հովի տակ,
Լուռ խաղին եմ հետևում,
Ու աշխարհը ինձ մի պահ,
Դրախտավայր է թվում։

Մաքուր է խաղը իրենց,
Նրանք չեն ձգտում խաբել,
Նրանք բարի անթերի են,
Քանզի ունակ չեն մտածել։

Երազում եմ  բնազդին,
Մաքուր է այն ու անբիծ,
Չկա այնտեղ խռովմունք,

Այն հեռու է նախանձից։

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը