2016/05/26

Հայրենիքն Այգում


Ծաղկել են ծառերը մեր հին
Գարնան կանաչ մթնոլորտում։
Հայրենիքս բուրում է վառ
Ծաղկունքի հետ, ուրախ այգում։

Հարազատ է դարձել վարդը,
Լավ ընկեր է մոլախոտին,
Խիղճս տանջում է չեմ ուզում,
Աշխատացնել իմ գերանդին։


Ինչ խղճով խոտին գլխատեմ,
Ո՞նց նայեմ կանաչի աչքին,
Ինչպե՞ս կարող եմ վնասել,
Ծաղկունքի այս հայրենիքին։

Նայում եմ լուռ յասամանին
Աղջնակ է դարձել իմ աչքում,
Հայրենիքն իմ պատկերվել է
Իմ պապու բերգառատ այգում։

0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը